Խճանկար

Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել Է 90 միլիոնը

1 րոպեի ընթերցում

Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել Է 90 միլիոնը

ՆՅՈՒՔԱՍԼ (Մեծ Բրիտանիա), 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google+ սոցիալական ցանցի օգտատերերի թիվը գերազանցել Է 90 միլիոնը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը՝ հրապարակելով ընկերության ֆինանսական արդյունքները:

Google+ սոցիալական ցանցը գործարկվել Էր 2011 թվականի հունիսի վերջին որպես աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի այլընտրանք, որի օգտատերերի թիվն այժմ գերազանցում Է 800 միլիոնը: Ի սկզբանե կայքում գրանցումն իրականացվում Էր ըստ հրավերների, սակայն 2011 թվականի սեպտեմբերի 20-ին այն բաց դարձավ բոլոր ցանկացողների համար:

2011 թվականի հոկտեմբերից, երբ Google+ ը վերջին անգամ հաղորդեց լսարանի թվաքանակի մասին, այդ ցուցանիշն աճել Է ավելի քան կրկնակի:

Կես տարվա աշխատանքի ընթացքում Google+ը տրամադրել Է ավելի քան 200 նոր գործառույթ, որոնք նպատակամղված են սոցցանցի տարածմանը, նշել Է Փեյջը:

Անկախ վերլուծաբան Պոլ Ալենի գնահատմամբ՝ Google+ ի լսարանը 400 մլն օգտատերերի նշագծին կարող Է հասնել 2012 թվականի վերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում