Խճանկար

Megaupload.com-ը դադարեցնում է իր գործունեությունը

1 րոպեի ընթերցում

Megaupload.com-ը դադարեցնում է իր գործունեությունը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երրորդ ամենախոշոր նյութափոխանակման համակարգը` Medaupload.com-ը, դադարեցրել է իր աշխատանքները: Վերջինիս հեղինակները մեղադրվում են հեղինակային իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax գործակալությունը, ամերիկյան դաշնային հետաքննությունների գործակալությունը ձերբակալել է նախագծի հիմնադիր Կիմ Դոտկանին եւ նրա յոթ գործընկերներին: Համաձայն մեղադրանքի` նրանք ստեղծել են խոշորամաշստաբ հեղինային իրավունքի խախտումների համաշխարհային ցանց:

Նրանց կողմից հասցված վնասը գնահատվում է ավելի քան 500 միլիոն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում