Տարածաշրջանային

Ըստ իրաքյան Քրդստանի վարչապետի՝ PKK-ի խնդիրը չի կարող լուծվել առանց իրաքցի քրդերի մասնակցության

2 րոպեի ընթերցում

ԷՐԲԻԼ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ առանց Քրդստանի կառավարության մասնակցության, «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) հետ կապված խնդրի լուծմանն ուղղված ջանքերը չեն կարող հաջողություն ունենալ: Ըստ թուրքական «Հուրիեթիե, Ստամբուլում անցկացվող Իրաքի հարեւանների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքին ուղղած ուղերձում Ն.Բարզանին ասել է, որ PKK-ն խնդիր է նաեւ իրաքցի քրդերի համար եւ նշել, որ եթե Թուրքիան եւ ԱՄՆ-ը իրաքյան Քրդստանի ղեկավարությանը «լուրջ չմոտենանե, ապա «դրանից կկորցնեն եւ PKK-ն, եւ Անկարանե: «PKK-ի խնդիրը լուծելու համար բանակցային սեղանի շուրջ պետք է լինի նաեւ քրդական կառավարության ներկայացուցիչը: Քրդստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում PKK-ի թիկունքային աջակցությունը վերացնելու համար: Քրդստանը դեմ է որեւէ ռազմական միջամտությանը: Ռազմական գործողությունները չեն կարող լուծել PKK-ի խնդիրը: Այն պետք է լուծվի միմիայն բանակցությունների միջոցով: Մենք բոլորս` Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրաքը եւ իրաքյան Քրդստանը պետք է նստեն սեղանի շուրջ եւ լուծում գտնեն խնդրինե, -ասել է նա: Ն.Բարզանին ասել է, որ սխալ է նաեւ Հյուսիսային Իրաքի դեմ տնտեսական արգելանքներ կիրառելու մասին Թուրքիայի որոշումը: «Արգելանքներն, իհարկե, կազդեն իրաքցի քրդերի վրա: Սակայն, դրանից մեծ վնաս կկրի նաեւ Թուրքիան: Եթե Թուրքիան լրջորեն չվերաբերվի Քրդստանին, ավելի շատ կկորցնի եւ հաջողություն չի ունենա նման քաղաքականության մեջե, -ասել է իրաքյան Քրդստանի վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում