ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ չինացի փորձագետներ եկել են այն եզրակացության, որ ինտերնետային կախվածություն ունեցող մարդկանց ուղեղում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, ինչպես նրանց մոտ, ովքեր հակված են թմրամոլության և ալկոհոլության:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ն, Չինաստանի գիտնականների ակադեմիայի մասնագետները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել 14-ից 21 տարեկան 35 մարդկանց ուղեղներ: Նրանցից 17-ի մոտ հայտնաբերվել է ինտերնետային կախվածություն:
Ուղեղի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համեմատելով կախվածություն ունեցող և չունեցող մարդկանց ուղեղները, հայտնաբերվել են սպիտակ նյութի արդյունավետության ակնհայտ փոփոխություններ` նեյրոնային հյուսվածքի, էմոցիաների արտահայտման, որոշում կայացնելու և սեփական վերահսկողության խախտումներ:
Լոնդոնյան համալսարանի հոգեբան Գենրիետա Բաուդեն Ջոնսի կարծիքով` այս հետազոտությունը շատ կարեւոր է, եւ ըստ մասնագետների, նախկինում նման գործընթացներ հայտնաբերել են այն մարդկանց ուղեղներում, ովքեր տառապում են վիդեոխաղերի կախվածությունից: