Ադրբեջանը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հակամարտության խաղաղ լուծման կողմնակիցն է
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հակամարտության խաղաղ լուծման կողմնակիցն է: Այդ մասին երկուշաբթի օրերին անցկացվող հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը: «Ադրբեջանը եւ ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերներ են: Միաժամանակ Իրանը մեր հարեւանն է, որի հետ եւս մենք բարեկամական հարաբերություններ ունենքե,- նշել է նա: Մեկնաբանելով Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները խզելու վերաբերյալ աշխարհի պետություններին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կոչին վերաբերող հարցը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Բաքուն նման դիմում չի ստացել: