Տարածաշրջանային

Ըստ պաշտոնական Թեհրանի՝ ԱՄՆ-ը ի վիճակի չէ հարված հասցնել Իրանին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին այն կարծիքին է, որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ հարված հասցնել Իրանին: «Մենք համոզված ենք, որ ներկա պայմաններում տարածաշրջանը չի դիմանա նոր ճգնաժամի ստեղծմանը: ԱՄՆ-ը ի վիճակի չէ ռազմական հարձակում կատարել Իրանի վրաե,- լրագրողներին ասել է իրանցի դիվանագետը: Նրա խոսքով, աշխարհի եւ հենց ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչներ դեմ են իրանական միջուկային հիմնախնդրի ռազմական լուծմանը: «Ամեն դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը նկատի է առնում ԱՄՆ-ի կողմից հարձակման բոլոր թույլ հնարավորությունները եւ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկումե,- նախազգուշացրել է Հոսեյնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում