ԱՄՆ-ում մեկ րոպեով առաջ են գցել խորհրդանշական «վերջին դատաստանի օրվա ժամացույցի» սլաքները կամ մինչեւ «միջուկային կեսգիշեր» մնում Է հինգ րոպե

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը մեկ րոպեով մոտեցավ միջուկային հայտնությանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկյան «Բուլետին օֆ ատոմիկ սեյենթիստս» («Ատոմագետ-գիտնականների տեղեկագիր») հանդեսի հրատարակիչները: Այն հիմնել են Չիկագոյի համալսարանի գիտնականները, որոնք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը, բայց դարձել են պացիֆիստներ՝ զարհուրելով Ճապոնիայի ատոմային ռմբակոծումների հետեւանքներից:

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հանդեսի հրատարակիչները հայտարարել են, որ մեկ րոպեով առաջ են գցում խորհրդանշական «վերջին դատաստանի օրվա ժամացույցի» սլաքները: Այժմ դա ցույց Է տալիս ժամը 23 անց 55 րոպեն: Այսինքն՝ մինչեւ «միջուկային կեսգիշեր» մնում Է հինգ րոպե: Վերջին անգամ այս նշագծի վրա ժամացույցի սլաքը եղել Է 2007 թվականին: Անցյալ տարի այն բնավ չի տեղափոխվել, իսկ 2010-ին նույնիսկ մեկ րոպե հետ Է գցվել:

«Վերջին դատաստանի օրվա ժամացույցի» սլաքների տեղափոխման որոշում կայացնելիս հանդեսի հրատարակիչներն առաջնորդվում են մի քանի գործոններով, ներառյալ միջուկային զինաթափման եւ չտարածման շուրջն ընթացող բանակցություններում տեղաշարժերի առկայությունը, համաշխարհային ատոմային Էներգետիկիայի բնագավառի իրավիճակը, միջուկային զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողության իրականացման հնարավորությունը: 2007 թվականի հունվարին ընդունվել Է որոշում, որ սլաքները տեղափոխելիս նաեւ հաշվի առնվի այն վտանգը, որը մարդկանց համար ներկայացնում Է մոլորակի կլիմայի փոփոխությունը:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ