Մարզային

Ազնավուրին նվիրված կլինեն «Telerama» շաբաթաթերթի մայիսյան բոլոր համարները

2 րոպեի ընթերցում

Ազնավուրին  նվիրված կլինեն «Telerama» շաբաթաթերթի  մայիսյան բոլոր համարները

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 1 մլն տպաքանակ ունեցող ֆրանսիական «Telerama» շաբաթաթերթի մայիսյան բոլոր չորս համարներն ամբողջովին նվիրված կլինեն աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Շիրակից, արտիստի մասին պատմող ակնարկների շարքն ամբողջացնելու նպատակով Հայաստանում է «Telerama»-ի մայիսյան համարի պատասխանատու եւ թղթակից Քլեմենտին Դերուդին: Վերջինս արդեն եղել է Երեւանում, Գյումրիում, իսկ առաջիկայում կլինի նաեւ Վանաձորում եւ Ախալքալաքում:

«Telerama»-ն ավելի շատ արվեստ ներկայացնող շաբաթաթերթ է: Տարեկան չորս համար թերթը պատրաստում է հատուկ մի հեղինակի մասին: Մայիսին այն ամբողջությամբ նվիրված կլինի Շառլ Ազնավուրին: Հնարավոր չէ Ազնավուրի մասին խոսել եւ չներկայացնել Հայաստանը, իսկ մեծ արվեստագետի եւ Հայաստանի կապը ներկայացնելն ավելի լավ է ներկայացնելով այն մարդկանց, ովքեր աշխատել են նրա հետ եւ այն վայրերը, որտեղ Շառլ Ազնավուրը եւ իր հիմնած հիմնադրամը ծրագրեր է իրականացրել եւ, ընդհանրապես, ի՞նչ է Ազնավուրը Հայաստանի համար՝ լավ է իմանալ տեղում»,- նշեց Քլեմենտին Դերուդին:

Կիսելով իր տպավորություններն արդեն ունեցած հանդիպումներից` ֆրանսիացի լրագրողը նշեց, որ ստացել է միայն ջերմ արձագանքներ:

«Ճիշտ է` Ֆրանսիայում Շառլ Ազնավուրին բոլորը ընդունում են որպես մեծ արվեստագետի եւ երգչի, բայց Հայաստանում նրա մասին առանձնահատուկ ջերմությամբ եւ հարազատությամբ են խոսում: Զարմանալի է նաեւ այն, որ Հայաստանում մարդիկ պնդում են, որ Շառլ Ազնավուրը համաշխարհային աստղ է եւ շատ համեստ ձեւով են ներկայացնում իրենց սերն Ազնավուրի հանդեպ: Ազնավուրն ասես բանալի է՝ ասում ես Ազնավուր,բացվում են բոլոր դռները: Ընդհանուր առմամբ, աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանն առաջին երկիրն է, որ այդքան սիրում են ֆրանսիացիներին եւ այդքան հյուրասեր է»,-ավելացրեց Քլեմենտին Դերուդին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում