Մովսիսյանը` «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար»-ի խաղացող Յուրա Մովսիսյանը Ճանաչվել է ակումբի լավագույն ֆուտբոլիստ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքը, Մովսիսյանը կայքի անցկացրած քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել ձայների 71 տոկոսով: Երկրորդ տեղում է կիսապաշտպան Եվգենի Շիպկինը: Երրորդ տեղում բրազիլացի ֆուտբոլիստ Զոազինիոն է:

Կայքը «Կրասնոդար»-ի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունն անցկացնում էր դեկտեմբերի 20-ից:

Հայերեն English