Մարզային

Առողջապահական ծրագրեր` Սյունիքի 54 գյուղական համայնքներում

1 րոպեի ընթերցում

Առողջապահական ծրագրեր` Սյունիքի 54 գյուղական համայնքներում

ԿԱՊԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի գյուղական համայնքների բնակչության բուժսպասարկումն ավելի մատչելի դարձնելու նպատակով «Առողջության պահպանման Սյունիքի հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը` համագործակցելով մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, նաեւ քաղաքային համայնքներում գործող բուժհաստատությունների հետ, առողջապահական ծրագրեր է իրականացնում մարզի 54 համայնքում: «Ծրագրերում ընդգրկված են այդ գյուղերի բնակչության մոտ 13 տոկոսը: Այսօրվա դրությամբ ունենք մոտ 1000 շահառու ընտանիքներ: «Մեր շահառուները հիմնականում տարեցներ կամ երեխաներ են, որոնք ավելի հաճախ են զգում բուժսպասարկման կարիք»,- «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Շահեն Բաբայանը: Կազմակերպությունը ոչ միայն պարբերաբար կազմակերպում է բժիշկների այցելություններ համայնքներ, այլեւ բնակիչներին տրամադրում է դեղորայք: Միայն 24 անուն դեղ հատկացնում է համայնքի բուժկետին, իսկ իր շահառուներին իրենց հիվանդությանը համապատասխան ապահովում է 178 անուն դեղերով: Առաջիկայում կազմակերպությունը կընդլայնի իր գործունեությունը մարզի գյուղական համայնքներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում