Խճանկար

Ճապոնացիները ստեղծել են Swarovski քարերով գլամուրային զուգարանակոնք

1 րոպեի ընթերցում

Ճապոնացիները ստեղծել են Swarovski քարերով գլամուրային զուգարանակոնք

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացիները ստեղծել են յուրահատուկ զուգարանակոնք` զարդարված Swarovski քարերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով www.newsfiber.com –ը, ձեւավորման վրա ծախսվել է 130 հազար դոլար, եւ պահանջվել է մեկ ամիս աշխատանքն ավարտելու համար: Գլամուրային զուգարանակոնքի զարդարման համար օգտագործվել են 72 հազար ավստրիական Swarovski քարեր:

«2011թ. Ճապոնիայի համար ծանր տարի էր: Տարեվերջին մենք ցուցադրության ենք ներկայացրել այս զուգարանակոնքը, եւ հուսով ենք` շարունակել մեր աշխատանքը, որպեսզի գալիք տարին Ճապոնիայի համար լինի պայծառ եւ լուսավոր»,- նշել է Lixil Казуо ընկերության մենեջերը:

Զուգարանակոնքը դեռեւս վաճառքի չի հանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում