Մարզային

Ամանորյա նվերներ` Լոռու մարզի մանուկներին

1 րոպեի ընթերցում

Ամանորյա նվերներ` Լոռու մարզի մանուկներին

ՎԱՆԱՁՈՐ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում երեխաներն ամանորյա նվերներն արդեն ստացել են: «Տաշիր» հիմնադրամի կողմից նվերներ են պատրաստվել համայնքների 1-4 դասարանների աշակերտների, նախակրթարանների եւ Վանաձորի մանկատան սաների համար: Ինչպես «Արմենպրես»-ի Լոռու մարզի թղթակցին հայտնեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը, Ստեփանավանի տարածաշրջանում նվերները երեխաներին բաժանվել են դեկտեմբերի 20-ին, իսկ նախօրեին նվերներ ստացան Վանաձորի, Սպիտակի եւ Գուգարքի, Ալավերդիու եւ Տաշիրի տարածաշրջանի աշակերտներն եւ մանկապարտեզների սաները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում