Մարզային

Վանաձորցի դպրոցականների լուսանկարների ցուցահանդես` նվիրված Կամավորների միջազգային օրվան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի լուսանկարները, որոնք ընդգծում են քաղաքի դրական կողմերը եւ քաղաքացիներին ակտիվության կոչ են անում, հանրությանն են ներկայացվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում` Կամավորության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսը, որը ներկայացնում էր Վանաձորի թիվ 6, 13, 25 դպրոցների աշակերտների ավելի քան 30 պայծառ նկարներ, այն ծրագրի մի մասն է, որը նպատակ ունի աջակցել կրթության համակարգին Լոռու մարզում, բարձրացնել երիտասարդների ակտիվությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշել է, որ Վանաձորի երիտասարդությունը միացավ աշխարհի միլիոնավոր մարդկանց, ովքեր զբաղվում են կամավորությամբ` այդպիսով օգնելով խթանել կայուն զարգացումն ու խաղաղությունը: «Այս ներգրավվածությունն ունի տարբեր դրսեւորումներ. կամավորական կազմակերպություններ, անհատներ, ովքեր աշխատում են իրենց համայնքներում, ինչպես նաեւ ծառայություններ են մատուցում մեզ եւ մեր գործընկերներին` որպես ՄԱԿ-ի կամավորներ: Կարեւորն այն է, որ այս երիտասարդներն արդեն հասկանում են, որ իրենք նույնպես կարող են իրենց համայնքի եւ քաղաքի համար փոփոխության հիմք դառնալ»,- ասել է Դոնեցկոն:

Դպրոցականներին լուսանկարչության հմտություններ էին սովորեցրել հմուտ հայ լուսանկարիչներ Ալինա Ալեքսանյանն ու Ալբերտ Բաբելյանը: Սա արդեն երրորդ ցուցահանդեսն է ուսանողների հետ ավելի լայն սեմինարների շրջանակներում. վերջինը կազմակերպվել էր 2011թ. նոյեմբերին`Վանաձորի Գեղարվեստի թանգարանում:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի կողմից` իտալական CISP ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում