Հիմնանորոգվել է Գեղհովիտ գյուղի մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Գեղարքունիքի Գեղահովիտ գյուղի մանկապարտեզը: Տարեմուտից առաջ հիմնանորոգ այս շենքը անգնահատելի նվեր է Գեղհովիտի հասարակության, մանկապարտեզի մանկավարժ-դաստիարակների եւ 150 սաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակիցը, այս կարեւոր ձեռնարկը, որով մանկապարտեզը դառնում է ժամանակակից ու շուրջտարյա գործող, հնարավոր է եղել իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի կողմից ներդրված 152,1 մլն եւ Գեղհովիտի գյուղապետարանի 3 միլիոն 900 հազար դրամի ֆինանսավորմամբ: Մանկապարտեզը կվերաբացվի տարեմուտից առաջ: Իրականացել է նաեւ Գեղհովիտի համար կենսական կարեւորության մեկ այլ ծրագիր: Հոկտեմբեր ամսին «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ֆինանսական օժանդակությամբ կառուցվել է 4 կմ 400 մ երկարության երրորդ կարգի ոռոգման ջրանցք, ինչի արդյունքում Գեղհովիտում ջրարբիացված հողատեսքերը ավելացել են 400 հա-ով: Ջրանցքի կառուցման նախահաշվային արժեքը կազմել է 120 միլիոն դրամ, որի 25 տոկոսը ներդրել է Գեղհովիտի գյուղապետարանը: Գյուղապետ Վարդան Պողոսյանի անձնական միջոցների հաշվին, մոտ 3 միլիոն դրամի ներդրմամբ կառուցվել է նաեւ գյուղի մուտքը խորհրդանշող քարակերտ ցուցանակը` 2 հուշասյուներով:

Հայերեն English

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26