Մարզային

Նորատուսի Սուրբ Աստվածածինը վերականգնված կտեսնենք երեք տարի անց

1 րոպեի ընթերցում

Նորատուսի Սուրբ Աստվածածինը վերականգնված կտեսնենք երեք տարի անց

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի իններորդ դարի ճարտարապետական բացառիկ արժեք Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա երեք տարիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, այս տարվա ընթացքում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվեցին ամռան սկզբին եւ դադարեցվեցին աշնան կեսին' եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկի վերականգնումը հնարավոր է դարձել «Աֆինա Պալադա» ռուսական կորպորացիայի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության եւ Հայ Առաքելական եկեղեցու համագործակցության արդյունքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում