Մարզային

Սյունեցիները հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

Սյունեցիները հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԿԱՊԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունեցիները դեկտեմբերի 7-ի առավոտյան հարգանքի տուրք մատուցեցին 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքից, մասնավորապես մարզկենտրոն Կապանում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղկեպսակներ դրեցին մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները: Օրվա կապակցությամբ «Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ-ն կազմակերպել էր երթ: Այն սկսվեց մարզպետարանի հարակից Գ.Նժդեհի հրապարակից եւ շարժվեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր: Այս տարի երկրաշարժի զոհերի հուշաքարը քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի Շահումյան փողոցից տեղափոխվել է Բաղաբուրջի հուշահամալիր, ուր տեղակայված են նաեւ Մեծ եղեռնի, Հայրենական պատերազմի ու մերօրյա պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողները, ամփոփված են նաեւ զոհված ազատամարտիկների շիրիմները: Երթին մասնակցում էր ավերի քան 100 երիտասարդ: Երկրաշարժի զոհերի հուշաքարին ծաղիկներ դրեցին նաեւ Կապանում տեղակայված N զորամասի զինծառայողները: Մարզի եկեղեցիներում մատուցվեց պատարագ` նվիրված երկրաշարժի զոհերի հոգիների հանգստությանը: Օրվա երկրորդ կեսին Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կազմակերպված էր համերգ, որտեղ քոլեջի սաների կատարմամբ հնչեց հոգեւոր եւ դասական երաժշտություն: Երկրաշարժի զոհերի հիշատակի ու հարգանքի միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի Մեղրի, Քաջարան, Գորիս եւ Սիսիան քաղաքային համայնքներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում