Մարզային

Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` պետք է աշխատանքով սպիացնել երկրաշարժի պատճառած վերքերը

2 րոպեի ընթերցում

Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` պետք է աշխատանքով սպիացնել երկրաշարժի պատճառած վերքերը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին գյումրեցիների հետ աղետի կորուստը սգալու եւ անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Գյումրիում էին նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորները: Աղետի գոտու վերականգնմանն ուղղված ԱԺ աշխատանքերը «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացնելով' ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ Ազգային ժողովը փորձում է օրենսդրորեն կարգավորել այն դաշտը, որն անհրաժեշտ է նաեւ աղետի գոտու հիմնախնդիրները լուծելու համար:

Բացի այդ, ամեն տարի պետական բյուջեից հատկացված գումարների շնորհիվ, ակնառու է, որ արդեն լուծվում է անօթեւանների խնդիրը:

«Այսօր մեզ համար ամենակարեւոր եւ գերակա խնդիրը մնում է գործազրկությունը, որը լուծումը կբարելավի բնակիչների սոցիալական վիճակը: Դրա հետ կապված՝ ԱԺ-ն ընդունել է ազատ տնտեսական գոտիների մասին օրենք, որտեղ հստակ խնդիր է դրվել, որ Գյումրիում նույնպես պետք է ունենանք նման գոտի, որով կխթանենք աշխատատեղերի ստեղծումը: Գյումրիում, կա նաեւ «Տեխնոպարկ»ի ծրագիրը, որը նույնպես լրացուցիչ խթան կհանդիսանա ներդրումների համար: Սա հիմնական այն խնդիրներն են, որ ԱԺ-ում դրվել է աղետի գոտու հետ կապված: Այսօր հիշատակի օր է, եւ ամեն մի հայ պարտավոր է հիշել ու ցավակցել: Հիշելով նահատակներին՝ պետք է կարողանանք նաեւ աշխատանքներով սպիացնել այն վերքերը, որ դեռեւս մնում են աղետի գոտում»,-նշեց Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում