Մարզային

Գյումրու բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստի պատարագ

1 րոպեի ընթերցում

Գյումրու բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստի պատարագ

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստի պատարագ' հարգելու 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Պատարագներին մասնակցում էին քաղաքական գործիչներ, մարզի բնակիչներ:

Մարդաշատ են ինչպես Գյումրիում գործող եկեղեցիները, այնպես էլ գերզմատաները: Շատ գյումրեցիներ այցելում են աղետին զոհ գնացած հարազատների շիրիմներին՝ սգալու եւ խնկարկելու կորուստը: Մարդկանց հոսքը չի դադարում նաեւ անմեղ զոհերի եղբայրական գերեզմանին: Քաղաքացիների տեղափոխության խնդիրը, ինչպես անցած տարիներին, այս տարի եւս հոգացել էր քաղաքապետարանը՝ տրամադրելով անվճար ավտոբուսներ:

Պսակադրության արարողություն տեղի ունեցավ սբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ տեղադրված անմեղ զոհերի հուշարձանին, որին մասնակցեց նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում