Քննարկում կառավարությունում՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագրի մշակմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված մեր երկրի տնտեսության զարգացման նոր ծրագրի մշակմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունների և կառավարության ներկայացուցիչներ:

«Անհրաժեշտ է Հայաստանի համար մշակել մինչև 2020 թվականը ներառող տնտեսական նոր ծրագիր՝ իր հիմնական ուղղություններով, գերակայություններով և գործողություններով: Հայաստանը մի քանի տարի առաջ արդեն իսկ մշակել էր Կայուն զարգացման ծրագիր, որը ենթարկվել է էական փոփոխությունների՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրն այսօր գտնվում է մրցակցության փուլում և մեր առջև առկա է խնդիր, թե ինչպես պետք է շարժվենք առաջ և ինչպիսի մեթոդաբանությամբ:

«Վերջին 20 տարիներին Հայաստանն աճ է ապրում և այն զարգացնելու և առաջ տանելու համար պետք է օգտագործել Ձեր երկրի տնտեսական բոլոր առավելություններն ու աղբյուրները, տարբեր ոլորտներում առկա մարդկային ռեսուրսներն ու տնտեսական աճի ներուժը: Ըստ իս, Դուք դա կարող եք անել: Ես Հայաստանի հարցով լավատես եմ, չնայած համաշխարհային մակարդակով գլոբալ անորոշություններին»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: Նա ասել է, որ ներկայում առկա բազմաթիվ անորոշությունների պարագայում պետք է մշակել ճկուն քաղաքականություն: Կառավարությունը պետք է մի քանի խիզախ միջոցառումների իրականացման որոշում կայացնի և նպատակային կերպով շարժվի այդ ճանապարհով: «Անհրաժեշտ է միասնաբար սահմանել Հայաստանի զարգացման նոր տեսլականը: Եթե այդ ծրագրի 50 տոկոսն էլ իրականացվի, դա կլինի մեծ քայլ դեպի առաջ»,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրենը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է Ասադ Ալամին՝ քննարկմանը մասնակցելու և մեր երկրի տնտեսական ապագայի մասին միջազգային փորձի և նոր գաղափարների ներկայացման համար:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները