Սամվել Տեր-Սահակյան. նոր խոստում աշխարհին` հայկական շախմատից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամվել Տեր- Սահակյանն իր հաղթանակն աշխարհի առաջնությունում տրամաբանական է համարում: Այս մասին նա ասաց «Զվարթնոց» օդանավակայանում «Արմենպրես»-ի հետ զրույցում: Աշխարհի մինչեւ 18 տարեկանների շախմատի առաջնությունից հաղթանակած վերադարձած գրոսմայստերը նշեց, որ սա իր լավագույն արդյունքն է վերջին տարիներին: «Ինձ հաջողվեց լարված մրցապայքարում տոնել 7 հաղթանակ եւ 2 պարտիա ավարտել ոչ- ոքի»,- հիշեցրեց Սամվելը: Նրա խոսքով` մրցապայքարը շատ լարված էր, եւ ինքն ուրախ է, որ արդեն 8-րդ փուլում հաղթանակ տոնելուց հետո գործնականում ապահովեց իր չեմպիոնի կոչումը:

Սամվել Տեր- Սահակյանը մոտ էր չեմպիոնի տիտղոսին նաեւ նախորդ աշխարհի առաջնությունում, բայց այն ժամանակ դիմեց ավելորդ ռիսկի եւ չկարողացավ ոսկե մեդալ նվաճել` բավարարվելով երկրորդ տեղով: Այդ դառը փորձը նրան օգնեց այս անգամ: Երիտասարդ գրոսմայստերը սկսել է կայուն խաղ ցուցադրել:

Սամվել Տեր-Սահակյան

Աշխարհում ամենաերիտասարդ հայ գրոսմայստերն անհատական վարկանիշով 12-րդն է աշխարհում` Մ18 տարիքային խմբում, եւ 1-ինը` աշխարհի առաջնության արդյունքներով:

Սամվել Տեր-Սահակյանի համոզիչ հաղթանակը Բրազիլիայում ավարտված աշխարհի պատանեկան առաջնության` մինչեւ տասնութ տարեկանների տարիքային խմբում առիթ դարձավ, որ հեղինակավոր շախմատային պարբերականներն անդրադառնան նրա հաջողությունների հարացույցին: Եվ այսպես, համաշխարհային շախմատում Սամվելի անունն առաջին անգամ հնչեց 2003 թվականին, երբ նա դարձավ Մ10 Եվրոպայի չեմպիոն: Գրոսմայստերի նորմաները լրացրեց 2008 թվականին, երբ դեռ ընդամենը տասնչորս տարեկան էր: Հայկական շախմատում սա ընկալվեց որպես բացառիկ երեւույթ. համեմատության համար նշենք, որ, օրինակ, Լեւոն Արոնյանը գրոսմայստեր է դարձել տասնութում:

Սամվելը դարձավ աշխարհում ամենաերիտասարդ հայ գրոսմայստերը, եւ մինչեւ հիմա էլ նրան է պատկանում այս տիտղոսը: Հայ շախմատի «փոքրիկ իշխանն» այդ օրից ի վեր համառ ջանքեր էր ներդնում աշխարհի չեմպիոնի համար պատանեկան առաջնություններում: Նախորդ տարի` 2010 թվականին, նա շատ մոտ էր հաղթանակին, բայց չնչին տարբերությամբ հայտնվեց երկրորդ տեղում` բավարարվելով արծաթե մեդալով: Առհասարակ, 2010- ը «արծաթազօծ» ստացվեց Սամվելի համար. Եվրոպայի առաջնությունից եւս նա վերադարձավ երկրորդ տեղով: Այս տարի նրան հաջողվեց բացարձակ հաղթանակով ավարտել աշխարհի պատանեկան առաջնության` Մ18 խմբում իր վերջին պայքարը. արդեն չափահաս Սամվելին նոր «շախեր» են սպասում մեծահասակների առաջնություններում:

2009 թվականից Սամվել Տեր-Սահակյանի անհատական մարզիչն է ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Նալբանդյանը:

Հայերեն English

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո