Սպորտ

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

1 րոպեի ընթերցում

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ռիգա»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը կապում է թիմային աշխատանքի հետ:

«Առաջին կեսում մենք լավ գործեցինք ու ամենակարևորն էլ այն էր, որ գնդակով սեփական կիսադաշտից լավ էինք դուրս գալիս: Մեզ համար դժվարն էին կողային փոխանցումները, քանի որ դրանք չէին հասնում իրենց նպատակին: «Ռիգա»-ի ֆուտբոլիստները ֆիզիկապես գերազանցում էին մեզ: Մենք գործեցինք որպես թիմ, որը մեր հաջողության գրավականն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:

Մարզչի խոսքով` «Արարատ-Արմենիա»-ի համար բարդ ստացվեց երկրորդ կեսի մեկնարկը, ինչը կապված էր անձրևի հետ, սակայն ինքը գոհ է, քանի որ թիմը վերգտավ իր խաղը երկրորդ կեսի մեկնարկային 10 րոպեների ընթացքում:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց լատվիական «Ռիգա»-ին ու հաղթեց 2:0 հաշվով: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին` Ռիգայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում