Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Սանդերլենդ»-ի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Սանդերլենդ»-ի ակադեմիայի թիմերի կազմում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 2024/25 մրցաշրջանում դարձել է 19 գոլի հեղինակ:
«Ֆիննը հսկայական առաջընթաց է գրանցել վերջին մի քանի սեզոնների ընթացքում, և դա վկայում է նրա քրտնաջան աշխատանքի մասին: Ուրախ ենք, որ նա կշարունակի իր առաջընթացն ակումբում»,-ասել է ակումբի ակադեմիայի ղեկավար Ջոն Հյուիթսոնը:
Կարդացեք հոդվածը` English