Մարզային

Ֆլորա Մարտիրոսյանը պարգեւատրվեց «Գյումրու վարպետ» ոսկե կրծքանշանով

2 րոպեի ընթերցում

Ֆլորա Մարտիրոսյանը պարգեւատրվեց «Գյումրու վարպետ» ոսկե կրծքանշանով

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Never again» ծրագրով նոյեմբերի 27-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը:

Գյումրեցիների համար դա սիրված երգչուհու հին ու նոր կատարումներն ունկնդրելու եւս մեկ բացառիկ հնարավորությունն էր: Շատերը համերգի ընթացքում իրենց երգով փորձում էին միանալ սիրված երգչուհու անկրկնելի երգեցողությանը: Այս անգամ գյումրեցիները իրենք էլ անակնկալ էին պատրաստել հայրենակցուհու համար. հայ ժողովրդական երգը հայրենիքում եւ արտերկրում լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար Գյումրու քաղաքապետի որոշմամբ, Ֆլորա Մարտիրոսյանը, պարգեւատրվեց «Գյումրու պատվավոր վարպետ» ոսկե կրծքանշանով: Երգչուհուն անակնկալ պարգեւն ու վարպետ Ավ. Իսահակյանի դիմանկարով մեդալը հանձնեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը եւ մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:

«Ուր էլ գնամ, ամենալավ հանդիսատեսը գյումրեցին է: Այս պարգեւի մեջ նաեւ իմ սիրելի ունկնդրի վաստակն է, ընդունելությունն ու ծափահարությունը: Եթե դրանք չլինեն, նման պարգեւներ չեն լինի: Այս պարգեւին ամեն անգամ նայելուց, կհիշեմ իմ սիրելի գյումրեցիներին»,- նշեց երգչուհին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում