Սյունիքում ճանապարհներին մերկասառույց է
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սյունիքի ողջ տարածքում նոյեմբերի 25-ից դադարել են ձյան տեղումները, սակայն մարզի լեռնային, բարձրլեռնային եւ անտառային գոտիներով անցնող Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ծածկված են մերկասառույցով: Մարզի ճանշին ձեռնարկություններից «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, մերկասառույցի պատճառով դեռեւս դժվարանցանելի է հատկապես Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածը, որը, սակայն, մշակված է աղով եւ ավազով:
Ճանապարհաշինարարները խորհուրդ են տալիս վարորդներրին երթեւեկելիս ցուցաբերել ծայրահեղ զգուշություն: Տեղացած առատ ձյան պատճառով Սյունիքում դեռեւս փակ են միջհամայնքային մի շարք ճանապարհներ:
Կարդացեք հոդվածը` English