Մարզային

Հայ եւ թուրք գործարար կանայք միասին ֆորումի մասնակցեցին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, այսօր Գյումրիում անցկացվեց «Կանայք' որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ» խորագրով ֆորում, որին մասնակցում էին հայ եւ թուրք գործարար կանայք: Շիրակի «Մրցունակության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի ընթացքում ներկայացված հիմնական թեման Հայաստանում և Թուրքիայում գործարար կանանց դերն էր, վերջիններիս ներգրավվածությունը երկրների քաղաքական եւ հասարակական կյանքում և երկու երկրներում առկա ներդրումային ռիսկերը՝ արտադրության և ծառայությունների ոլորտներում:

«Մենք՝ կանայքս, որոշեցինք, որ պետք է ունենանք մեր ներդրումը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրում: Ծրագրի շրջանակներում մեկ ամիս առաջ այցելեցինք Թուրքիա, որտեղ ծանոթացանք «Դոգյունկադ»՝կազմակերպության հետ, որը եւս միավորում էր բիզնեսի ոլորտի կանանց: Այդ այցի ընթացքում եղանք թուրք գործարար կանանց կողմից ղեկավարած ընկերություններում եւ հասկացանք, որ մենք կարող ենք միացնել մեր ուժերը եւ զարգացնել բիզնեսի ոլորտը, եւ նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆորումի մասնակից Լիլիթ Ավետիսյանը:

Ֆորումի ընթացքում ներկայացվեցին առաջարկներ, որոնք վերաբերում էին երկու երկների միջեւ հարաբերությունների զարգացմանը: Եղավ առաջարկ՝ ստեղծել հատուկ կայք, որը կներկայացնի երկու երկրների գործարար աշխարհը եւ ներուժը: Բացի բիզնես ոլորտից, ներկաներն առաջարկեցին նաեւ մշակութային եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստեղծել կապ: Ֆորումն ընդունելով որպես կին գործարարների միջեւ համագործակցույան նոր քայլ' ծրագրի պատասխանատուները խոստացան բոլոր առաջարկները հաշվի առնել հետագա հանդիպումների համար:

Ֆորումից դուրս եւս եղան հանդիպումներ եւ բիզնես առաջարկների ներկայացում՝ գործարարների միջեւ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում