Հայաստանը մինչեւ 65 մլն ԱՄՆ դոլարի վարկ կստանա`փոքր եւ միջին բիզնեսն ընդլայնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանին մինչեւ 65 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը. նպատակը երկրում փոքր եւ միջին բիզնեսի ընդլայնելն է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակից, վարկը կտրամադրվի հայկական չորս բանկերին' հինգ տարի ժամկետով, որոնք էլ կտրամադրվեն փոքր ու միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկություններին: Վերջիններս կազմում են երկրի ձեռնարկատիրության գրեթե 98 տոկոսը' ապահովելով ՀՆԱ-ի ու զբաղվածության 40 տոկոսը:

Նախատեսված վարկերը կտրամադրվեն «ACBA կրեդիտ ագրիկոլ», «Արդշինինվեստ», «Ամերիա» եւ «Ինեկո» բանկերին: Այդ բանկերն ունեն դրական երաշխավորություն ու պարտավորվել են ընդլայնել ՓՄՁ վարկավորումը:

Այս վարկային ծրագիրն ունի մի շարք նոր մոտեցումներ, ներառյալ այն պայմանը, որ բիզնես վարկեր պետք է տրամադրվեն նաեւ Երեւանից դուրս, որտեղ աղքատության սանդղակն ավելի բարձր է ու ֆինանսավորման հնարավորությունն ավելի սահմանափակ:

ԱԶԲ-ն բանկերին կտրամադրի նաև փորձագիտական աջակցություն ՓՄՁ-ներին ավելի ընդլայնված ծառայություններ մատուցելու համար:

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս