Մարզային

Սյունեցի ուսանողներն իրենց տոնի առթիվ դրամական պարգեւներ ստացան

2 րոպեի ընթերցում

Սյունեցի ուսանողներն իրենց տոնի առթիվ դրամական պարգեւներ ստացան

ԿԱՊԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուսանողների միջազգային օրը նոյեմբերի 17-ին նշվեց նաեւ Սյունիքում: Բազմաբնույթ միջոցառումների հիմնական նախաձեռնողը «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպությունն էր: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տոնի առթիվ կազմակերպված տոնական համերգի մասնակիցները մարզկենտրոնում գործող միջնակարգ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շնորհաշատ ուսանողներն էին: «Այս տարի որոշեցինք, որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ներկայացնի իր երաժշտական կամ հումորային համարը: Այս կերպ ներկայանալով' ուսանողները հնարավորություն են ստանում ցուցադրելու իրենց շնորհքը, կարողություններն ու հնարավորությունները, ինչը կարեւոր է նրանց ինքնահաստատման համար», - ասաց հկ-ի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը:

Տոնի առթիվ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ դրամական պարգեւներ ստացան ուսման բարձր առաջադիմություն ունեցող եւ հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող մարզի ուսանողները: Միայն Կապանում նման պարգեւի արժանացան տարբեր ուսումնական հաստատություոնների 20 ուսանողներ: Միջոցառման ընթացքում պարգեւները ուսանողներին հանձնեց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ էր հղել ուսանողներին, որում մասնավորապես նշվում էր. «Հանդիսանալով բազմադարյա մեր պատմության ընթացքում ստեղծված, սերնդեսերունդ փոխանցված մնայուն արժեքների կրողը, հասարակության շարժիչ ուժը' այսօր ձեզ է վերապահված մեր երկրի կայուն զարգացման եւ ազատ, հզոր ու ժողովրդավարական պետության կառուցման առաջամարտիկի առաքելությունը: Ցանականում եմ, որ առավել պատասխանատվությամբ մասնակցեք մեր երկրի ու մեր մարզի գիտակրթական ու հասարակական գործընթացներին եւ ձեզ բնորոշ լավատեսությամբ ու եռանդով համախմբեք ոչ միայն երիտասարդությանը, այլեւ ողջ հասարակությանը»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում