Գյումրու զինվորական կոմիսարիատից ծառայության մեկնեց զորակոչիկների առաջին խումբը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու զինվորական կոմիսարիատից այսօր Հայոց ազգային բանակ մեկնեց զորակոչիկների առաջին խումբը՝ 20 պատանիներ, ովքեր բուժզննման արդյունքում ճանաչվել են ծառայության համար պիտանի: Նրանք 18 տարին լրացած կամ նախկինում պարտադիր զինվորական ծառայության տարկետում ունեցող եւ այժմ տարկետումից չօգտվող երիտասարդներն են: Զինվորական կոմիսարիատում առողջական նույնիսկ աննշան խնդրի դեպքում պատանիները ենթարկվում են կրկնակի բուժզննման:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գյումրու զինվորական կոմիսար գնդապետ Արթուր Ղազարյանը, եթե կան հիվանդներ, որոնք ավելի հանգամանալից բուժզննման խնդիր ունեն, ուղեգրվում են ստացիոնար հիվանդանոցներ եւ տեղում իրականացվում են համապատասխան ստուգումներ: Այդ ստուգումների արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում, սակայն, եթե այս դեպքում էլ իրական պատկերը չի ստացվում, պատանին ուղարկվում է հանրապետական կենտրոնական բժշկական հանձնաժողով, որտեղ էլ տրվում է ճշգրիտ' վերջնական որոշումը:

«Այսօր բոլորի ուշադրությունը սեւեռված է նրան, որ զինված ուժերը համալրվեն առողջ պատանիներով, որպեսզի հետագայում որեւէ խնդիր չունենանք: Ոչ մի հիվանդ երեխա չի մեկնելու հավաքակայան, եւ դրա համար մեր պահանջն է, որ լուրջ հետազոտություններ կատարվեն»,-ասաց գնդապետը:

Խոսելով ինքնավնասման դեպքերի մասին' գնդապետը նշեց, որ նման իրավիճակի դեռ չեն առնչվել: «Ես զարմանում եմ, որ բուհ ավարտած տղան կարող է ընդունակ լինել նման քայլի: Ուրախ եմ, որ ծառայությունից խուսափող պատանիների նվազման միտում կա: Ունենք շատ պատանիներ, ովքեր, գիատակցելով ծառայության կարեւորությունը, վերադառնում եմ արտերկրից»,-նշեց նա:

Հայերեն Русский

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը