Մարզային

Շիրակի մարզում ավելի քան 11 հազար աշակերտ օգտվում է «Տաք սնունդ» ծրագրից

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ավելի քան 11 հազար աշակերտ օգտվում է «Տաք սնունդ» ծրագրից

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի հանրակրթական 148 դպրոցներում իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող դպրոցական «Տաք սնունդ» նախագիծը: Ծրագիրը ընթացիկ տարվա ապրիլից մինչ օրս դպրոցում սնվելու հնարավորություն է տալիս տարրական դասարանների ավելի քան 11 հազար 200 աշակերտի:

Նշենք, որ ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվում է ալյուր, ձեթ եւ ընդեղեն: Դպրոցները, սննդի բազմազանության համար, կարող են նաեւ փոխանակում իրականացնել: Որպես ծրագրի իրականացման պարտադիր պայման' ՄԱԿ-ի կողմից տրամադրվող սննդի 70 տոկոսին զուգահեռ Ծնողական խորհուրդը պետք է կատարի եւս 30 տոկոս ներդրում: Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցին տեղեկացրեց ծրագրի համակարգող Սամվել Մարտիրոսյանը, սնունդը տրամադրվում է միայն այն դպրոցներին, որոնք ունեն խոհանոցային անհրաժեշտ պայմաններ: Ծրագրում չեն ընդգրկվել նաեւ ավագ դպրոցները, որոնք չունեն տարրական դասարաններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում