Ազատ եւ թափանցիկ ընտրությունները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը. Լոնսդեյլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կողմնակից է Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանը, քանի որ դրանք հիմք են ստեղծում Հայաստանում հետագա բարեփոխումների համար: Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

«Իմ պաշտոնավարման 4 տարիների ընթացքում ես տեսա ներքին հարցերում թափանցիկություն' կառավարման եւ կոռուպցիայի խնդիրների ավելի բաց քննարկման հետ կապված: Մեծապես խրախուսական էր տեսնել ակն աշխատանքները, որոնք ուղղված էին օրենսդրական դաշտի ապահովմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին»,-ասաց Լոնսդեյլը:

Դեսպանը կարեւորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ բիզնեսը պետք է տարբերակել իշխանությունից:

«Ողջունելի է նաեւ վարչապետի եւ նախագահի հայտարարությունը, որ ապագա ընտրությունները պետք է լինեն նորաստեղծ Հայաստանի պատմության մեջ ամենաարդարն ու թափանցիկը: Սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար' ցույց տալու առաջընթաց ժողովրդավարական զարգացման ուղու վրա»,-նշեց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ Եվրամիության կողմից կիրականացվեն մեծածավալ ծրագրեր այս նախաձեռնությանը աջակցելու համար:

«Սա մեծ պատասխանատվություն կդնի իշխանության ուսերին' ապահովելու արդար եւ թափանցիկ ընտրություններ»,- կարծիք հայտնեց Չարլզ Լոնսդեյլը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին