Երեւան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս եւ Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածներում ձնաբուքը դադարել է
1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս եւ Քաջարան-Մեղրիի լեռնանցք հատվածներում գիշերը դադարել է ձնաբուքը, ճանապարհահատվածները բաց են եւ երթեւեկելի: Ճանշին ձեռնարկություններից «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, որ մարզի ողջ տարածքում բացակայում են տեղումները, տեսանելիությունը նորմայի սահմաններում է, մայրուղու բարձր լեռնային եւ անտառին հարակից հատվածներում առկա է մերկասառույց: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում թույլ քամի է, ասֆալտը մաքրված է ձյունից, տեղ-տեղ առկա սառցակալած հատվածները մշակված են աղով եւ ավազով: Իսկ անսարք վիճակում գտնվող մեքենաներն արդեն դուրս են բերվել տարածքից: Քամին դադարել է նաեւ Մեղրիի լեռնանցքում. այս հատվածը եւս բաց է երթեւեկության համար: