1 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի' Գյումրիի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
«Ճանապարհներին խցանումներ մարզում այս պահի դրությամբ չկան: Դժվարանցանելի հատվածները ճանապարհները սպասարկող չորս ընկերությունների կողմից պարբերաբար մաքրվում եւ մշակվում են ավազաաղային խառնուրդով»,- նշեց Խնձրցյանը: