Մարզային

Շարունակում է դժվարանցնելի մնալ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը

1 րոպեի ընթերցում

Շարունակում է դժվարանցնելի մնալ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը

ԳՈՐԻՍ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարունակում է դժվարանցանելի մնալ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածը, որտեղ ուժեղ քամին ժամանակ առ ժամանակ ձյունը հարակից սարերի բերում ու լցնում է ճանապարհի երթեւեկելի մասը: Ինչպես «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրեց Գորիսի «Ոսմար» ճանշին ձեռնարկության ճարտարագետ Ներսես Ասրյանը, չնայած շարունակվող ուժեղ քամուն ճանապարհը երթեւեկելի է, տեսանելիությունը նորմալ է, սակայն ցածր ջերմաստիճանի պատճառով ճանապարհահատվածը տեղ-տեղ ծածկված է մերկասառույցով: Այստեղ աշխատում է տեխնիկան, շաղ է տրվում աղ եւ ավազ: Գիշերվա ընթացքում ճանապարհը եւս երթեւեկելի է եղել, սակայն, անսարքության պատճառով ճամփին մնացած մեքենաներ կան: Դրանք ե'ւ մարդատար, ե'ւ բեռնատար մեքենաներ են' նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում