Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում ձնաբուքը շարունակվում է
1 րոպեի ընթերցում

ԳՈՐԻՍ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ին վաղ առավոտյան' ժամը 07.30-ին, ձնաբուք է սկսվել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում: Այստեղ ձյան տեղումներ չկան, սակայն ուժեղ քամին մայրուղու հարակից սարերից ձյունը բերում- լցնում է ճանապարհին, ինչը դժվարացնում է մեքենաների տեղաշարժը: Ինչպես «Արմենպրես»-ի Սյունիքի թղթակցին տեղեկացրեց մայրուղին սպասարկող «Ոսմար» ընկերության ճարտարագետ Ներսես Ասրյանը, ժամը 15:00-ի դրությամբ' ճանապարհահատվածը երթեւեկելի է, սակայն տեսանելիությունը նորմայից ցածր է: Այստեղ տեխնիկան անընդհատ աշխատում է, ճանապարհը մաքրվում է ձնից, ինչի շնորհիվ մեքենաների կուտակումներ չկան: Իրականացվում է ուժեղացված հերթապահություն, ձնաբուքը դեռ շարունակվում է:
Կարդացեք հոդվածը` English