Մարզային

Թիվ 41 ԸԸՀ ԲՀԿ-ական անդամներն ինքնաբացարկ են հայտնել

1 րոպեի ընթերցում

Թիվ 41 ԸԸՀ ԲՀԿ-ական անդամներն ինքնաբացարկ են հայտնել

ԻՋԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 13-ին կայանալիք Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններից մեկ շաբաթ առաջ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական յոթ անդամներ: Ինչպես «Արմենպրես»-ի Իջեւանի թղթակցին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Ազատուհի Խաչատրյանը (41/1), Արմենուհի Ադամյանը (41/2), Արմինե Օհանյանը (41/3, նախագահ), Սոֆյա Սարգսյանը (41/4), Արմենուհի Մայիլյանը (41/5), Ռոբերտ Գյոզալյանը (41/6, քարտուղար) եւ Անահիտ Ղալումյանը (41/7):

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նրանց փոխարեն թիվ 41 ԸԸՀ է գործուղել համապատասխանաբար Ռադիկ Մանուկյանին, Գրիգոր Գրիգորյանին, Կարեն Խաչատրյանին, Անդրանիկ Պետրոսյանին, Կամսար Կարապետյանին, Գեղամ Ասատրյանին եւ Վաչագան Ենոքյանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում