Մարզային

Գյումրիում ավելի քան 17 մլրդ դրամի շինարարությունն իրականացվել է մասնավորի կողմից

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ավելի քան 17 մլրդ դրամի շինարարությունն իրականացվել է մասնավորի կողմից

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Այս տարվա ընթացքում Գյումրիում իրականացվել է ընդհանուր' մոտ 30 մլրդ դրամի շինարարություն' ներառյալ պետական բյուջեով իրականացվող բնակարանաշինությունը: Ավելի քան 17 մլդ դրամի շինարարությունն իրականացվել է մասնավորի կողմից, հիմնականում դրանք սպասարկման օբյեկտներ են:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռաֆայել Հակոբջանյանը, բոլոր այն կանխատեսումները, թե տարին արդյունավետ չէ շինարարության իմաստով, այնքան էլ իրականությանը մոտ չէր: «Ամփոփելով ցուցանիշը' կարող ենք ասել, որ տարին մասնավոր շինարարության ոլորտում եղել է նորմալ: Ի դեպ, քաղաքաշինության բաժինը նմանատիպ կանխատեսում ունի նաեւ հաջորդ տարվա համար' հաշվի առնելով փոխանցիկ որոշ օբյեկտների առկայությունը: Լավ է, որ մասնավոր շինարարությունը մեկնարկել է նաեւ նորակառույց «Մուշ- 2» թաղամասում: Հետեւողականորեն ուշադրություն է դարձվում նաեւ կառույցի ճարտարապետական տեսքին»,-նշեց պատասխանատուն:

Մասնավորը, ըստ պայմանագրի, հողահատկացումն իրականացվելուց հետո' երեք տարվա ընթացքում, պարտավոր է կատարել կառուցապատում, այլապես կգործի տուգանման մեխանիզմը: Սա, ըստ պատասխանատուների, հստակ աշխատող մեխանիզմ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում