Շտապ օգնության կայանների տեխնիկական հագեցվածությունն անհամեմատելի է նախորդ տարիների հետ. Ռոբերտ Թորոսյան
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շտապ բուժօգնության կայանների ներկայիս տեխնիկական հագեցվածությունն անհամեմատելի է նախորդ տարիների հետ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրիի «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը' նշելով, որ այդ հագեցվածության արդյունքը զգացվում է ոչ միայն ամենօրյա այցերի, այլ նաեւ ուսումնավարժանքների ժամանակ: Նշենք, որ հագեցվածությունը վերաբերում է ոչ միայն մեքենաների բազային, այլ նաեւ անհրաժեշտ բուժսարքավորումներին:
«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի դառը դասերն ունենալով' վարժանքերի կարեւորությանը շատ ավելի լուրջ ենք մոտենում: Սա փորձ է, որը հնարավորություն է տալիս հետագայում ավելի զգոն եւ պատրաստված լինել: Լավ սարքավորումների արդյունքում, իհարկե, բավականին հեշտանում է աշխատանքը: Սա ինչ-որ տեղ բարեկեցություն է նշանակում»,-նշեց Ռ. Թորոսյանը: