Տնտեսություն

Մոտ 72 հազար կենսաթոշակառու կենսաթոշակ է ստանում անկանխիկ եղանակով

1 րոպեի ընթերցում

Մոտ 72 հազար կենսաթոշակառու կենսաթոշակ է ստանում անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ի դրությամբ կա 492 հազար 654 կենսաթոշակառու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, նրանցից 420 հազար 663-ը կենսաթոշակները ստանում են կանխիկ եղանակով, իսկ 71 հազար 991-ը' անկանխիկ եղանակով' կենսաթոշակը վճարվում է կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Սա հնարավորություն է տալիս կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինել առանց որեւէ ժամկետի սահմանափակման:

Ի դեպ, այն կենսաթոշակառուները, ովքեր ցանկություն ունեն անցնել անկանխիկ եղանակի, պետք է այցելեն նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ եւ բացեն բանկային հաշիվ: Ընդ որում' բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը' որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար:

Այնուհետեւ, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին ու ներկայացնի համապատասխան դիմում' նշելով բանկի անվանումը եւ իր բանկային հաշվեհամարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում