Մարզային

Վայրի կենդանիների թվի աճ` «Շիկահող» պետարգելոցում

2 րոպեի ընթերցում

Վայրի կենդանիների թվի աճ` «Շիկահող» պետարգելոցում

ԿԱՊԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիկահող» պետարգելոցում վայրի կենդանիների թիվը տարեցտարի աճում է: 2008-ից բռնկված աֆրիկյան ժանտախտից այստեղ կտրուկ նվազել էր վայրի խոզերի թիվը: Անկման դեպքերն այնքան շատ էին արգելոցում, որ մասնագետների կարծիքով' հնարավոր էր կենդանու այդ տեսակի իսպառ ոչնչացում: Սակայն, ինչպես «Արմենպրես»-ի Սյոնիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց արգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը, հատկապես Մթնաձորում արդեն նկատելի է վայրի խոզերի նոր ընտանիքների շարժ:

«Բեզոարյան այծերի թիվը եւս ավելացել է մեր անտառներում, նույնիսկ կարելի է ասել, որ Հայաստանի արգելոցներից' ամենաշատը մեզ մոտ է: Իսկ այծյամների թիվը վերջին տարիներին չի պակասել: Պարզապես դրանց աճին խանգարել է այն, որ վայրի խոզերի զանգվածային անկման պատճառով այծյամները որպես կեր են հանդիսացել գիշատիչների համար», - ասաց տնօրենը:

«Շիկահող» պետարգելոցում վերջին շրջանում մտահոգիչ է նապաստակների անկումը: Նման մի քանի դեպք արդեն արձանագրվել է: «Ժամանակ առ ժամանակ որոշ կենդանիների մոտ նման անկումներ լինում են: Հուսով ենք, որ նապաստակների շրջանում տարածված այս հիվանդությունից կորուստը մեծ չի լինի, իսկ առջեւում ձմեռ է, եւ հավանաբար վարակը կնահանջի» - ասաց Ռ.Մկրտչյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում