Գյումրիում բացվեց Հարավային Կովկասում երկրորդ Տեղական ժողովրդավարական գործակալությունը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսօր բացվեց Տեղական ժողովրդավարական գործակալության (ՏԺԳ) հայաստանյան գրասենյակը:

Տեղական ժողովրդավարական գործակալություններն աջակցում են ժողովրդավարությանը եւ տեղական ինքնակառավարմանը, հեշտացնում են տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին: ՏԺԳ-ն կամուրջ կհանդիսանա Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ: Ի դեպ, սա Տեղական ժողովրդավարական գործակալության ասոցիացիայի ( ALDA) կողմից եւ Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների աջակցությամբ հիմնված երկրորդ ՏԺ գրասենյակն է Հարավային Կովկասում՝ Քութաիսիից հետո եւ տասներեքերորդը' ամբողջ աշխարհում:

Մինչ գրասենյակի բացումը, որի համար տարածք հատկացրել է Գյումրու քաղաքապետարանը, տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էին տեղական իշխանությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում նշվեց, որ այս գրասենյակի բացման հիմնական նպատակը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին, կայունությանը եւ երկրի զարգացմանն աջակցելն է :

Խոսելով Գյումրու ընտրության մասին՝ Տեղական ժողովրդավարության գրասենյակների ասոցիացիայի (ALDA) նախագահ Պեր Վինտերը նշեց. «Հինգ տարի առաջ գրասենյակ բացվեց Քութաիսիում: Մենք մի քանի տարի դիտարկում էինք Հայաստանում նման գործակալություն բացելու անհրաժեշտությունը, որի խնդիրները նման կլինեն Բալկաններում եւ Քութաիսիում գործող գործակալության խնդիրներին: Գյումրու ընտրությունը պատահական չի եղել. հաշվի է առնվել թե՛ անցյալում Հարավային Կովկասում Գյումրու դերակատարությունը, թե՛ Գյումրու աչքի ընկնող քաղաքացիական հասարակությունը, եւ թե՛ այդ հասարակության ու իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունը: Գյումրու քաղաքապետարանը ՏԺԳ-ը ապահովել է նաեւ տարածքով, ինչը եւս կարեւոր է: Գյումրին նաեւ Վրաստանի Քութաիսի քաղաքի քույրն է համարվում, որը համագործակցության զարգացման ամուր հիմք է ապահովում երկու կողմերի միջեւ»,- նշեց Պեր Վինտերը:

Համաժողովի ընթացքում ՏԺԳ-ի անհրաժեշտության մասին խոսեցին նաեւ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Համաժողովի ավարտից հետո, գործընկեր կազմակերպությունների միջեւ ստորագրվեց փոխըմբռման հուշագիր: Գրասենյակի բացման պատիվը վստահվեց Գյումրու քաղաքապետին, Տեղական ժողովրդավարության գրասենյակների ասոցիացիայի նախագահին եւ Եվրոպական խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահին:

Նմանատիպ գրասենյակ Հայաստանում նախատեսվում է բացել նաեւ Իջեւանում: ALDA-ն նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հարավային Կովկասում' գրասենյակ բացելով նաեւ Ադրբեջանի որեւէ քաղաքում:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ