Մարզային

Ջերմուկը շուտով կունենա արտաքին լուսավորման նոր համակարգ

1 րոպեի ընթերցում

Ջերմուկը շուտով կունենա արտաքին լուսավորման նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկ քաղաքը մինչեւ նոյեմբերի կեսերը կունենա արտաքին լուսավորման նոր համակարգ, ինչը նպատակաուղղված է քաղաքը միջազգային չափորոշիչներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն դարձնելու` Կառավարության որոշման իրականացմանը:

Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը, «Ջերմուկ գրուպ» ընկերության, «Ջերմուկ հայաթ» հյուրանոցի եւ ընդունելությունների տան միացման կապակցությամբ իրականացվում են 35/110 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներ` 5.5 ՄգՎՏ հզորություն ապահովելու նպատակով: Այդ նպատակով «ՀԷՑ»- ը փոխարինում է ենթակայանի տրանսֆորմատորը, ինչպես նաեւ 6(10) սարքավորումները` նոր վակուումային անջատիչներով եւ թվային ռելեական պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ ընկերության դրամական օգնությունը, որ տրամադրվել է Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցող հիմնադրամին, 300 մլն դրամ է կազմում: Հին ենթակառուցվածքն արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է, տեղադրվել են նոր լուսատուներ` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում