Սյունիքի գյուղացիական տնտեսությունները պատրաստ էին առաջին ձյանը
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկվանից Սյունիքում տեղացող առաջին ձյունը խնդիրներ չի առաջացրել մարզի գյուղացիական տնտեսությունների համար: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակցին տեղեկացրեց, որ մարզում բերքահավաքն ամբողջովին ավարտված է, յայլաղներից տուն են բերվել անասունները:
«Տեղացող ձյունը վտանգավոր չի կարող լինել ցանքսերի համար: Պարզապես տեղումների պատճառով կիսատ են մնացել աշնանացանի աշխատանքները, որոնք հույս ունենք շարունակել նոյեմբերին' տեղումները դադարելուց հետո», - ասաց Ս. Թանգյանը: Սյունիքում արդեն կատարվել է 9 500 հա աշնանացան:
Կարդացեք հոդվածը` Русский