Գեղարքունիքում շարունակում է ձյուն տեղալ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ի գիշերվա ընթացքում եւ այժմ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում: Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի տրամադրած տվյալներով' այս գիշերվա ընթացքում դիտվել է 0,5 աստիճան ցուրտ, տեղումների քանակությունը հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ' 11 միլիմետր: Ցածրադիր բնակավայրերում, ծովի մակարդակից 1600-2000 մետր բարձրություններում գտնվող բնակավայրերում եւ տարածքներում ձյան շերտը հասնում է մինչեւ 5 սանտիմետրի: Իսկ ահա բարձրլեռնային, 2000-2300 մետր բարձրություններում գտնվող համայնքներում, լեռներում ու լեռնանցքներում, ըստ բարձրլեռնային համայնքներից ստացված տվյալների, ձյան շերտն անցել է 15 սանտիմետրից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ժամը 11-ի դրությամբ շարունակվող ձյունը դեռեւս որեւէ ճանապարհահատվածում չի խաթարել երթեւեկությունը: Ճանապարհների մաքրման աշխատանքները դժվարանում են թաց ձյան պատճառով, որը շարունակում է առատորեն տեղալ:

Շարունակվող ձյունը դժվար կացության մեջ է դրել նաեւ մարզի երկրագործներին ու անասնապահներին: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության հաղորդման' դեռ անասնահոտերի որոշ մասը ցած չեն իջել յայլաղատեղերից, իսկ մոտ երկու հազար հեկտար ցանքերում դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի բերքահավաքը:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ