Մարզային

Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն` Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն` Գյումրիում

ԳՅՈւՄՐԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գյումրիում բացվեց Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ի' Շիրակի թղթակցի հետ զրույցում նշեց Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, կենտրոնը նպատակ ունի իրականացնելու միջմշակությաին, միջկրթական եւ փոխանակման ծրագրեր, այդ թվում' նաեւ ծրագրեր, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանները, հյուրեր արտերկրից:

Կենտրոնի բացումը նվիրված է Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոսության հիմնադրման 10-րդ տարեդարձին:

Խաղաղության եւ զարգացման միջազգային կենտրոնի համար որպես շինություն ծառայել է Գյումրիի Աբովյան 182 հասցեում գտնվող, 1900-ականներին կառուցված' գյումրեցի մեծահարուստ Գեղամովների տունը: Տունը ձեռք է բերվել եւ նույնությամբ վերանորոգվել հյուպատոսի նախաձեռնությամբ եւ միջոցներով:

Բացի նրանից, որ նորաբաց կենտրոնը կնպաստնի զբոսաշրջության միջոցով քաղաքի եւ Շիրակի մարզի զարգացմանը, այն նաեւ քսաներորդ դարասկզբի հրաշալի պատմամշակութային կառույցի պահպանման օրինակ է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արվեստագետ, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը, կենտրոնը նպատակ ունի տարածաշրջանի երիտասարդների միջեւ աշխույժ կապեր հաստատել, «ինչը հիանալի է»: «Բայց, սա նաեւ այս հրաշալի շենքի վերականգնման փաստն է: Հայաստանի տարածքում այն իսկապես հազվագյուտ կառույցներից է»,- ասաց արվեստագետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում