Մարզային

Արդարադատության նախարարության «Մարզային հանդիպումներ» ծրագիրը` Գավառում

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Գեղարքունիքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության հետ:

Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Պատվիրակության կազմում էին նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի տեղակալ Արգամ Ստեփանյանը, նախարարության օրինականության վերահսկողության տեսչության բաժնի պետ Դանիել Մխեյանը, ԴԱՀԿ իրավաբանական վարչության պետ Գագիկ Միրիջանյանը եւ նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

Հանդիպմանը մասնակցում էին Գավառի քաղաքացիներ, ՀԿ ներկայացուցիչներ եւ համայնքի առավել ակտիվ ակտիվ անդամներ:

«Մարզային հանդիպումներ» ծրագրի հերթական հանդիպում-քննարկմանը ներկայացվեցին նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց' պետռեգիստրի գործակալություններից օգտվելու կարգը, դատական ակտերի հարկադիր կատարողների գործունեությունը: Խոսվեց նաեւ իրականացրած բարեփոխումների, ինչպես նաեւ ձեռնարկվելիք քայլերի մասին:

Հանդիպման երկրորդ մասում քննարկման մասնակիցները ներկայացուցիչներին տվեցին իրենց հուզող հարցերը'ստանալով սպառիչ պատասխաններ եւ պարզաբանումներ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ներկայացրեց արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավարը, մարզային հանդիպումների շրջանակներում նախարարությունը նպատակ ունի հանրությանը իրազեկել արդարադատության եւ հանրային ծառայություններ իրականացնող համակարգերում տեղի ունեցած բարեփոխումների մասին , ինչպես նաեւ բնակչությանը սեփական իրավունքները պաշտպանելու մասին գիտելիքներ փոխանցել: Հանդիպման շրջանակներում քաղաքացու եւ արդարադատության նախարարության միջեւ անմիջական կապը հնարավորություն է տալիս վեր հանել նոր խնդիրներ, անդրադառնալ դրանց եւ մշակել համապատասխան բարեփոխումների նախագծեր:

Արդարադատության նախարարության «Մարզային հանդիպումներ» ծրագրին Գավառ քաղաքում իրենց աջակցությունն էին բերել ՇՊԱԿ-ը եւ Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան կենտրոնի Գավառի գրասենյակը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում