Մարզային

Վանաձորում սկսեց գործել Ֆ. Նանսենի թանգարանը

2 րոպեի ընթերցում

Վանաձորում սկսեց գործել Ֆ. Նանսենի թանգարանը

ՎԱՆԱՁՈՐ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շարունակվում են նորվեգացի մեծ մարդասեր, հայտնի բեւեռախույզ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումները: Նանսենի հոբելյանը մեծ շուքով նշելու նպատակով' ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված է հոբելյանական հանձնաժողով' փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ, որում ընդգրկված են ՀՀ կրթության եւ գիտության, մշակույթի, ափյուռքի նախարարները:

Վանաձորում մեծ հայասերի 150-ամյակին լավագույն նվերը եղավ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից Դիմաց թաղամասում նրա թանգարանի բացումը.

Աղայան 95/15 հասցեն այսուհետ բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Նանսենի կյանքով, նրա գործունեությամբ:

«Սա մի օջախ է, որը կոչված է մարդասիրական ոգով դաստիարակել ուսանողներին, դպրոցականներին, պրոպագանդել այն մեծ գործը, որ նա ունեցել է Հայ դատի պաշտպանոթյան, թուրքական յաթաղանից բազմաթիվ հայորդիների փրկման գործում»,- «Արմենպրես»-ին ասաց հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Թանգարանում հավաքված են հիմնականում Հայաստանին ու հայերին վերաբերող նանսենյան նյութեր, նամակների կրկնօրինակներ, հիմնադրամի կողմից թարգմանված ու տպագրած մոտ 40 մենագրություն Նանսենի մասին, նաեւ նրա ութհատորյակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում