Դիլիջանը կբարեկամանա իրանական Դելիջանի հետ
1 րոպեի ընթերցում

ԻՋԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Տավուշի մարզետարանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական նահանգի ղեկավարության միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել քույր քաղաքներ դարձնել Դիլիջան եւ իրանական Դելիջանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Դիլիջանի քաղաքապետարանից, հոկտեմբերի 18-ին Դիլիջանում այդ հարցը քննարկել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ԻԻՀ Կենտրոնական նահանգի ղեկավար Շաբանի Ֆարդը: Հանդիպմանը մասնակից է եղել նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը:
Արդեն հստակեցվել են համագործակցության որոշ ոլորտներ: Իրանցիները ցանկություն են հայտնել նպաստել Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ որեւէ բանկի մասնաճյուղ հիմնել Դիլիջանում:
Կարդացեք հոդվածը` Русский