Մարզային

Կապանի տարածաշրջանում վերսկսվել են ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Կապանի տարածաշրջանում վերսկսվել են ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքները

ԿԱՊԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի տարածաշրջանի Լեռնաձոր, Փուխրուտ եւ Կաթնառատ գյուղերի հարակից տարածքներում արդեն մի քանի օր է' վերսկսվել են ուրանի որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին անցած տարվա դեկտեմբերին: Աշխատանքներն իրականացնող «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ի նախագահ Յուրա Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ընթանում են երկրաբանահետախուզական աշխատանքներ, ինչը ոչ մի տեսակի էկոլոգիական խնդիրներ չի առաջացնում:

«Սա շարունակությունն է նախորդ տարվա կիսատ մնացած նախագծի, որը կտեւի մեկ ամիս: Աշխատանքները կատարվում են հին տարածքներում, նոր տարածքներում դրանք նախատեսված չեն», - ասաց նա:

Առայժմ ամեն ինչ կատարվում է ձեռքով, սակայն ընկերության նախագահի հավաստմամբ' մոտ օրերս այստեղ կբերվի նաեւ տեխնիկա' հորատման աշխատանքների համար: Իսկ աշխատակիցների թիվը կհասցվի 10-ի' ներկայիս 3-ի փոխարեն: Նախատեսված աշխատանքների ավարտից հետո ընկերությունը հաշվետվություն կներկայացնի համապատասխան մարմիններին եւ դրանով կավարտվի այս տարվա ծրագիրը:

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի ուրանի հետախուզման արտոնագրի ժամկետը մինչեւ 2014 թ. է: Կազմակերպության բաժնետերերը ՀՀ կառավարությունն ու «Ռոսատոմ»-ն են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում