Մարզային

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը հագեցվել է ժամանակակից սարքավորումներով

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը, սարքավորումները ձեռք են բերվել տարբեր ֆինանսական աղբյուրներով:»Առաջինը' ավստրիական կողմն է, որի շարունակական համագործակցության ծրագրում ներառված է նաեւ նոր բժշկական սարքավորումների ձեռքբերումը: Դա մոտ քսան հազար եվրո արժողությամբ տարաբնույթ սարքավորումներ են' ավտոկլավ, լաբորասկոպիկ վիրաբուժական գործիքներ եւ այլն: Բացի այդ, համագործակցելով Երեւանի «Կոնցեռն էներգոմաշ» ընկերության հետ եւ ավստրիական կողմի երաշխավորությամբ' ձեռք է բերվել իմունաֆերմետատիվ անալիզատոր սարքավորումը, որն իրականացնում է բոլոր տեսակի հետազոտություններ»,-նշեց Աշոտ Կուրղինյանը:

Նշենք, որ ի տարբերություն մի շարք այլ անալիզատորների, իմունաֆերմետատիվ այս անալիզատորի հետազոտման արդյունքները պարզվում են 15 րոպե անց'գրանցելով ախտորոշման 100 տոկոսանոց արդյունք: Ճապոնիայում արտադրված սարքի արժեքն է 28 հազար եվրո: Այս ընթացքում վերապատրաստվել է նաեւ այս սարքից օգտվող մասնագետը:

«Սարքը շատ հզոր է եւ իր կարողություններով բավարարում է ոչ միայն Ավստրիական մանկական հիմվանդանոցի, այլեւ Շիրակի մարզի բոլոր հիվանդանոցների կարքիները»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում