Հ. Մելիք-Շահնազարյան. «Մինսկի խումբն արդեն սովոր է Ադրբեջանի մեղադրանքներին»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է Հայաստանի նկատմամբ կողմնապահ վերաբերմունքի մեջ, սակայն արդեն 20 տարիների աշխատանքից հետո ՄԽ-ն սովորել է Ադրբեջանի նման մոտեցումներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Վերջինիս համոզմամբ' Մինսկի խումբը միաժամանակ այս ընթացքում հասկացել է, որ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման լուծումը պետք է առաջ քաշեն բանակցային կողմերը, իսկ իր խնդիրն է' բացառել պատերազմական գործողությունները:

«Արեւմուտքի, Եվրոպայի եւ Ռուսաստանի համար տարածաշրջանային եւս մեկ թեժ գործողությունների թատերաբեմ ձեռնտու չէ, այդ պատճառով նախընտրելի է պահպանել ներկայիս «ստատուս-քվո» վիճակը: Սակայն Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությունը հասկանալ է տալիս միջազգային հանրությանը, որ այդ երկիրը ձգտում է որոշակիորեն սրել դրությունը: Դրան ի պատասխան' հաճախ միջազգային կառույցները կոշտ զսպիչ հայտարարություններ են անում' ուղղված Ադրբեջանին»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը' հավելելով, որ հենց այդ հայտարարություններն էլ Ադրբեջանը ընդունում է, որպես կողմապահության վառ դրսեւորում:

Խոսելով հետագա զարգացումների մասին' Հ. Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում առաջիկա ընտրությունների փաստը հուշում է, որ սպասել մոտակա ժամանակներում որեւէ էական փոփոխություն բանակցային գործընթացում պետք չէ: «Կարծես թե ղարաբաղյան հիմնահարցում զարգացում ապահովելու «էստաֆետը» վերցրել է Ֆրանսիան: Սակայն այս դեպքում էլ պարզ է, որ որեւէ նոր փոփոխություն ապահովել կողմերին չի ստացվի: Անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին դա անել չհաջողվեց, ով ամեն գնով փորձում էր գործընթացում գոնե որեւէ առաջընթաց ապահովել: Ավելի մեղմ մոտեցումներով Ֆրանսիայի համար դա նույնպես անհնարին է»,- նշեց քաղաքագետը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին